Powered By Blogger

четверг, 28 июня 2012 г.

Տատուներ


Ինձ հարազատ մարդկանցից մեկը խնդրեց ինձ գրել տատու կամ դաջվածք կոչվածի մասին: Մերժել ուղղակի չէի կարող, նամանավանդ, որ ինքս էլ թուլություն ունեմ տատուների և սպիերի  հանդեպ: Մեղքս ինչ թաքցնեմ.... ուղղակի չեմ կարողանում անտարբեր անցնել տատու ու սպի ունեցող տղաների կողքովՏատուներ - տատու, դաջվածք
 Տատուն երկար պատմություն ունի....
Դեռևս հին ժամանակներում ոչ բանական մարդը իրեն նախշազարդել է , որպեսզի վախեցնի վայրի կենդանիներին, իսկ կանայք դա արել են զուտ ցեղական և տոհմական պատկանելիությունը ցույց տալու համար: 
 Դե պարզ է, որ աղջիկների դեպքում տատուները դառնում են թիթիզ-միթիզ ինչ-որ նկարներ:Նախ նշեմ, որ տատու բառը 
ծագել է պոլինեզյան տատաու բառից, որ նշանակում է նկար:
Իհարկե, այժմյան տատուական տեսականին խիստ տարբերվում է վաղ ժամանակների դաջվածքներից: Նախ թեմատիկան է տարբեր` կրոնական, սիրային, խորհրդավոր, երբ իմաստային նշանակությունը հայտնի է լինում միայն տատուն կրողին և անողին: Հայաստանում տղաների շրջանում տարածված են հիմնականում խաչ-տատուներըՉնայած այն մոտեցմանը, որ հայ տղաներից շատերը տատուն համարում են թիթիզություն ու ղզիկություն, ոչ մի կերպ չկարողանալով հրաժարվել наколка կոչվածից, երիտասարդներից շատերը նախընտրում են գունառատ տատուն: Իսկ հայ աղջիկների մեջ համարձակները շատ քիչ են, որոնք կհամաձայնեն նման քայլի: Այստեղ նաև իր դերն ունի ազգային ավանդական մտածելակերպն ու դատողությունը: 
Տատուների թեմատիկաների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում նաև թռչուններն ու կենդանիները: Դրանցից յուրաքանչյուրն ինչ -որ առանձնահատուկ սիմվոլ է, օրինակ` առյուծը որպես հզորություն, արծիվը, վագրը, գայլը և այլն: 
 Իսկ մնացած թեմատիկաները սիմվոլների ու նախշերի տեսքով են: Ոմանք նաև իրենց սիրելիների ու երեխաների անուններն են դաջում: Արդիական է նաև հրեշտակների թեման: